Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

CNN-ի անդրադարձը` ՀՀ նախագահական ընտրություններին

CNN-ի անդրադարձը` ՀՀ նախագահական ընտրություններին
16.02.2013 | 18:28

Ատլանտյան Խորհրդում Եվրասիական "Dinu Patriciu" կենտրոնի տնօրենի օգնական Աննա Բորշչեւսկայան CNN-ում ներկայացրել է հոդված` ՀՀ նախագահական ընտրությունների վերաբերյալ:
"Փետրվարի 18-ին հայերը կընտրեն իրենց նախագահին: Չնայած կան գրանցված 8 թեկնածուներ, սակայն Սերժ Սարգսյանի հաղթանակը եւ նրա նոր` 5-ամյա ժամկետը կանխատեսված են, այնուամենայնիվ, այս ընտրություններն անիմաստ չեն: Այս քվեարկությունը կարեւորություն ունի այն առումով, թե ինչ ընտրություն կկայացնի ինքը` Սերժ Սարգսյանն` ընտրվելուց հետո: Եթե միջազգային հանրությունն ընտրություններին "առողջ մթնոլորտում" իրականացված քվեարկության կարգավիճակ տա, դա կբարձրացնի Սարգսյանի լեգիտիմությունը: Նա հնարավորություն կստանա կատարել անհրաժեշտ բարեփոխումները` Արեւմուտքին մերձենալու համար, կամ ավելի կուղղվի դեպի Հայաստանի համակրանքին արժանացած Ռուսաստան:
Հայաստանում ժողովրդավարական կառույցների սակավության եւ Սարգսյանի` ավտորիտարիզմին հակվածությամբ, նա ազատորեն է անցնում` առանց իր հիմնական հակառակորդների` Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի, որոնք չառաջադրեցին իրենց թեկնածությունը` դրանով իսկ խոչընդոտներ ստեղծելով Հայաստանի զարգացման ճանապարհին":
Հոդվածագիրը որպես օրինակ ներկայացնում է Վրաստանի դեպքը` նշելով, որ երբ 2004-ին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին "ժառանգեց" կոռումպացված եւ "չգործող" պետություն, նա վերացրեց իշխանական կոռուպցիան` վրացական տնտեսությունը դեպի Արեւմուտք ուղղելով: Նա հավելում է, որ 2013-ի հունվարի 31-ի զեկույցում Համաշխարհային բանկը գովաբանեց Վրաստանին` կառուպցիայի դեմ պայքարի համար` նշելով, որ այն կարող է օրինակ ծառայել այն երկրների համար, որոնք եւս նման մարտահրավերների առջեւ են հայտնվում:
"Հայաստանը նման գովասանքի չի արժանանա, քանի որ նրա կառավարությունը մնում է կոռումպացված եւ անկարող",-նշում է հոդվածագիրը",- 2008-ին Հայաստանի բնակչության 27.6 տոկոսը ապրում էր չքավորության սանդղակից ցածր ցուցանիշի պայմաններում, 2010-ի պաշտոնական տվյալների համաձայն` ցուցանիշը 35.8 տոկոս է: Կազմակերպված հանցավորությունը արտասահմանցի ներդրողներին հեռու է պահում Հայաստանից: Նույնիսկ սփյուռքահայերը, ովքեր խորապես մտահոգ են Հայաստանի հաջողության համար, այլեւս չեն ցանկանում ներդրումներ անել, քանի որ դա "անշնորհակալ աշխատանք" է:
Հազարավոր հայեր ներկայումս փախչում են երկրից: Կիրթ երիտասարդները մեկնում են Արեւմուտքում ուսում ստանալու, իսկ ավելի տարեց զանգվածը դեպի Ռուսաստան է ուղղվում: Նախորդ տարի Եվրահանձնաժողովի գնահատականի համաձայն` անկախացումից ի վեր Հայաստանից արտագաղթել է երկրի բնակչության մեկ երրորդը:
Վերջին տարիներին Հայաստանը դարձել է Ռուսաստանի հիմնական հենակետը Հարավային Կովկասում: Ռուսաստանի հետ ամբողջական գրկախառնումը կարող է հարթել Հայաստանի խնդիրները: Հայաստանի վրա Ռուսաստանի ազդեցությունը հսկայական է` քաղաքական, տնտեսական, ռազմական, մշակութային: Կրեմլը հուսով է նաեւ Հայաստանին ներգրավել Ռուսաստանի կողմից առաջնորդվող մաքսային միությունը` Եվրասիական միությունը, որը հակակաշիռ է Եվրոպական միությանը` ըստ ՌԴ նախագահի:
Օգնության առումով, սակայն, Արեւմուտքը հզոր լծակներ ունի: 1992-ից ԱՄՆ-ը Հայաստանին շուրջ 2 մլրդ մարդասիրական օգնություն է տրամադրել, ինչը մեկ շնչի հաշվով ամենամեծ օգնությունն է նախկին խորհրդային երկրների շարքում:
Այժմ Հայաստանին է մնում որոշել` որ ուղղությամբ գնալ` միանալ Արեւմուտքի ժողովրդավարական համայնքներին եւ լիբերալ տնտեսություններ՞ն, թե՞ Սարգսյանը երկիրն ավելի շատ կտանի դեպի Կրեմլ, որն առաջնորդում է նախկին խորհրդային պետությունների հասարակությունը, որում ավելի է աճում ինքնակալությունը":

Դիտվել է՝ 2356

Մեկնաբանություններ